Սա պիտի կարդա յուրաքանչյուր տղամարդ…
Գեղեցիկ հագնված և խնամված մի կին քայլում է փողոցով: Նրան մոտենում է մի անօթևան կին, կեղտոտ պատառոտած հագուստով, կեղտոտ խճճված մազերով և մրոտ դեմքով:
Անօթևանը.
-Տիկին, ինձ մի քիչ գումար կտա՞ք, ուտելու բան գնեմ:
Կինը՝ դրամապանակից հանելով գումարը.
-Ասացեք, եթե ես ձեզ շատ գումար տամ, հաստատ պիտի ալկոհոլ գնեք, այդպես չէ՞:
Անօթևանը պատասխանում է.
-Ոչ, ես վաղուց չեմ խմում:
-Գուցե՞ հագուստի խանութներ գնաք, ոչ թե մթերային:
-Ոչ, ոչ, ուտելիքն ավելի կարևոր է:
-Իսկ կարող է՞ պիտի գեղեցկության սրահ գնաք այդ գումարով:
-Գժվել ե՞ք, ես արդեն 20 տարի չեմ եղել գեղեցկության սրահում:
Տիկինն ասում է.
-Ես ձեզ 100 դոլար կտամ, բայց մի պայմանով. պիտի ինձ ու ամուսնուս հետ գաք ռեստորան:
-Բայց ձեր ամուսինը կսպանի ձեզ: Ես կեղտոտ եմ ոտքից գլուխ:
-Ոչինչ, ոչինչ: Թող իմանա, ինչ տեսք ունի այն կինը, ով չի խմում, խանութներով չի շրջում և չի հաճախում գեղեցկության սրահ: