Ի՞նչ պայմանով է հնարավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակումը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել դատարան:Նրանն ցանկանում են ազատել գրավի դիմաց:

-Պարբերաբար ներկայացնելու ենք միջնորդություններ, քրեադատավարական օրենքի շրջանակներում օգտվելու ենք բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի մեր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնենք պատշաճ կերպով։ Դա ներառում է համապատասխան միջնորդությունները և՛ դատարան, և՛ դատախազություն, ինչպես նաև միջնորդություններ են ներկայացվել քրեակատարողական վարչություն, Մարդու իրավունքների պաշտպանին։ Օրակարգում է նաև գանգատով ՄԻԵԴ դիմելու հարցը և նախորդ վերաքննիչի որոշումից հետո բողոք է տրված վճռաբեկ,-«Ազատության» հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

 

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: