Ի՞նչ է անհրաժեշտ անել, հետտոնական սթրեսը հաղթահարելու համար

Ամանորյա տոների բուռն ընթացքից հետո կամաց-կամաց անցնում ենք առօրյա սովորական ռեժիմին ու ինչու չէ` նաև հաշվարկներ կատարում, թե ֆինանսական ինչ ծանրություն կրեցինք ու ինչ ենք անելու առաջիկայում: Հոգեբանների խոսքով` հետտոնական ընկճախտը մարդու օրգանիզմում արմատներ է գցում ինչպես տոներից առաջ, այնպես էլ հետո: Մասնագետներն ասում են, որ այս ամենը կարող է ազդել մարդկանց հոգեկան աշխարհի վրա, և նրանց մոտ սկսվեն սթրեսային իրավիճակներ: Տոներից հետո սթրես է ունենում մոլորակի մոտ 50%-ը: Շատերն այն մեծ դժվարությամբ են հաղթահարում: Իհարկե նշվում է նաև, որ այն ավելի շատ ոչ թե ընկճախտի, այլ տրամադրվածության խնդիր է: Մասնագետները հետտոնական սթրեսից խուսափելու կամ ազատվելու համար խորհուրդ են տալիս հասկանալ պատճառները: Դրանք յուրաքանչյուրի մոտ յուրովի են դրսևորվում: Սեփական վարքը, մտքերը կարելի է կառավարել: Պետք է ուշադրություն դարձնել նաև քնի և սնվելու վրա: Քնելը կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը:
Օգտակար է նաև տարեվերջին կամ տարեսկզբին անցած տարին ամփոփելը, հաջողություններն ու ձախողումներ գիտակցելը, և գալիք տարվա անելիքները հստակ որոշելը: Շատ կարևոր է սեփական անձը սիրելը և սեփական ուժերին վստահելը:

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: