Նկարիչ Միխայիլ Զայկովը՝ համալսարանը 2009-ին ավարտելով, զարգացրել է իր տաղանդը: Նրա գործերն ուղղակի անիրական են թվում:
Վարպետը սկսել է տիկնիկներ պատրաստել, որոնք աննկարագրելիորեն նման են իսկական մարդկանց: Նրա արվեստը գերել է միլիոնավոր մարդկանց:
Ամեն ինչ սկսվում է նկարից: Հենց մատիտի միջոցով Միխաիլը ստեղծում է տիկնիկի դիմագծերը, նրա բնավորությունն ու անհատականությունը:

Հետո մարմնի հերթն է: Յուրաքանչյուր տիկնիկ՝ նկարչի հատուկ տեխնիկայի շնորհիվ, տարբեր դիրքեր ընդունելու ունակությամբ է օժտված: Կարծես մարդ լինի:

Միխաիլի արհեստանոցը նման է սարսափ ֆիլմից սենյակի…

Վարպետը հատուկ ուշադրություն է դարձնում ստեղծագործության դեմքին: Այս նկարի վրա տիկնիկը դեռ նման է այլմոլորակայինի: Սակայն շուտով գործն այլ ընթացք կստանա…

Միխաիլը մեծ ուշադրությամբ է մոտենում տիկնիկների դեմքի գույնին: Հենց ճիշտ երանգներն են մարդկային կերպարանք ապահովում:

Նույնիսկ տիկնիկների ձեռքերն են իրականի նման: Կարկասը պատրաստված է մետաղալարից, իսկ ձեռքերը, ինչպես և մարմնի մյուս մասերը՝ կավից:

Մնում է միայն մազեր ավելացնել և մի քիչ շպարել աչքերը: Այժմ թվում է, թե իսկական կնոջ ենք նայում:

Բոլոր դետալները միացնելը Միխաիլի համար դժվարություն չի ներկայացնում: Տիկնիկների հագուստը նա ինքն է կարում, կոշիկները նույնպես:

Ահա վերջնական արդյունքը…խոսքեր չկան:
Կարծես իրական կին լինի…



Ահա և Միխաիլը՝ իր տիկնիկների հետ միասին:
