Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը, փոխանցում է Rusarminfo-ն:
«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի օկուպացված ադրբեջանական հողերը»,- Trend-ը մեջբերում է վարչակազմի ներկայացուցչի խոսքը:
Նշվում է, որ պաշտոնական Անկարան որպես նախապայման Հայաստանից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից:
Երեկ Նիկոլ Փաշինյանն արտասահմանցի լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն:
Աղբյուր՝ Մամուլ