Ռեժիսոր Արտավազդ Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
ԹԷ ԼԱՑՍ ՉԳԱՐ, ԿԾԻԾԱՂԵԻ…
Պատկան մարմիններ, դուք հաց չե՞ք ուտում…Բա որ ուտում եք, մի՞թէ չեք տեսնում, թէ ինչպես են մեզ հիմարի տեղ դնում էս ,, գրպանահատները .., թէ՞ ձեզ համար մևնույն է, բարձր աշխատավարձ եք ստանում։
Ասում էիք թանկացումներ չեն լինելու։ Բա սա թանկացում չի՞։ Ավելի վատ, սա նաև գողություն է, թէ՛ գնորդից, թէ՛ պետական գանձարանից։
Խոշոր հարկերից խուսափելու վառ երևույթ։ Հատը 100 դրամով 2 հատ վաճառում, մեկի հարկն են մուծում։ Այն էլ դեռ պարզ չի՝ մուծում են, թ՞է ոչ։
Առաջ ասում էինք, հերն էլ անիծած, մևնույն է ուրիշի գրպանն է լցվում։ Իսկ հիմա՞ ինչ ասենք։ Լավ էս ժողովուրդը մեղկ չի՞, թէ թոշակառուն երկրում փոփոխություններին ականատես չի լինելու։ Խոսքս դրականի մասին է։
Ձեր ուշադրության կարիքն ունի ժողովրդի մի ստվար մասը, ովքեր հացը գնում են, բաժանելով օրվա ժամերի, որ մի կերպ գոյատևեն…
Այս լուսանկարները ինձանից խոսուն են։
Սա այսպես կոչված ՙՙ սեռի օվալ հացն է ՚՚
Վայ քիչ էր մնում մոռանայի՝
ձեր հին նոր տարին էլ շնորհավոր գործարարներ…
ԹԷ ԼԱՑՍ ՉԳԱՐ, ԿԾԻԾԱՂԵԻ…Պատկան մարմիններ, դուք հաց չե՞ք ուտում…Բա որ ուտում եք, մի՞թէ չեք տեսնում, թէ ինչպես են մեզ…
Опубликовано Артаваздом Егояном Воскресенье, 13 января 2019 г.