Աղցանն այնքան նուրբ և թեթև է ստացվում, որ կցանկանաք ամեն օր պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- եփած հավի կրծքամիս՝ 200գ
- ցածր յուղայնությամբ պանիր՝ 200գ
- գազար՝ 200գ
- կանաչ ոլոռ՝ 100գ
- բնական յոգուրտ
- սխտոր, աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Կրծքամիսը մանր կտրատել: Պանիրն ու գազարն անցկացնել խոշոր քերիչով: Ավելացնել ոլոռը, ճզմած սխտորն ու յոգուրտը: Համեմել աղով: Խառնել և լցնել աղցանամանի մեջ:
Բարի ախորժակ: