Ընկերուհիս երեխա ունեցավ. նրա ամուսինը բավականին տարօրինակ խնդրանքով եկավ նրա մոտ

Իմ ընկերուհի Աննան երեխա էր ունեցել: Ծննդաբերությունը շատ ծանր էր եղել: Եվ ահա ըներուհիս ոչ այնքան լավ վիճակում պառկած է, իսկ մոտը ոչ ոքի չեն թողնում, քանի որ ծննդատանը կարանտին էր:

Картинки по запросу Родила подруга ребенка, муж пришел в роддом с необычной просьбой

Երկրորդ օրը ստիպում են վեր կենալ, քայլել, արդեն հարկավոր է երեխային կերակրել, խնամել: Գոնե լավ է, որ ընկերուհիները գալիս և ինչ-որ համեղ ուտելիք են փոխանցում: Թե չէ Աննա չէր կարողանում ուտել հիվանդանոցի սնունդը:

Աննան մանկատնից է, հարազատներից միայն ամուսինն է, ով նույնպես որբ է, բայց գոնե հարազատ եղբայր ունի: Աննա և Արտակը դեռ մանկատանն էին սկսել ընկերություն անել, հետո սովորել, ամուսնացել, աշխատանքի էին տեղավորվել, և նույնիսկ բնակարան էին ձեռք բերել:

Картинки по запросу Родила подруга ребенка, муж пришел в роддом с необычной просьбой

Բայց ամուսնուն ծննդատուն չէին թողնում, իսկ Աննա չէր կարող ինքը իջնել, որ հանդիպեն: Հանկարծ երրորդ օրը պատուհանից ծանոթ ձայն է լսում. իրեն էին կանչում: Մի կերպ, դարակներից, պատերից բռնելով՝ հասնում է պատուհանին, իսկ այնտեղ Արտակն ու նրա եղբայրն են կանգնած, բայց նրանց տեսքն այնքան էլ լավ չէր:

Աննան հարցնում է.

-Ի՞նչ է եղել:

-Ոչինչ, երեխայի ծնունդն էինք նշում:

-Հաա…

-Ան, իսկ քեզ մոտ ինչ-որ մեկը գալիս է՞: Ոտելու բան ունե՞ս:

-Հա, հա, ունեմ, մի անհանգստացիր: Նույնիսկ ավելին ունեմ, քան հարկավոր է:

Ան ջան, իսկ չե՞ս կարող մեզ մի քիչ ուտելու բան տալ, մենք ամբողջ գումարը ծախսել ենք ուրախությունից…

 

Like this post? Please share to your friends: