Շատ բարդ է ինչ-որ հետքրքիր բան պատրաստել, երբ գնումների ժամանակ չկա, կամ անսպասելի հյուրեր են եկել: Այս բաղադրատոմսը հենց այդպիսի դեպքերում պարզապես փրկում է:
Այս ուտեստը շատ համեղ է ստացվում, գեղեցիկ տեսք ունի՝ հարմար է մատուցելու համար: Շատ պարզ բաղադրիչներից է կազմված, որոնք գրեթե միշտ լինում են տանը:
Բաղադրիչներ
- աղացած միս՝ 200գ
- կարտոֆիլ՝ 500գ
- բրինձ՝ 150գ
- գազար՝ 1 հատ
- սոխ՝ 0.5 հատ
- ջուր՝ 200 մլ
- տոմատի մածուկ՝ 1 ճ.գ.
- ձեթ՝ 2ճ.գ.
- թթվասեր՝ 2 ճ.գ.
- պինդ պանիր՝ 5գ
- աղ
Պատրաստման եղանակ
- Կիսաեփ արեք բրինձը: Քերեք գազարը և մանր կտրատեք սոխը: Բանջարեղենը տապակեք:
- Խառնեք միսը, տապակած բանջարեղենը և բրինձը: Ստացված զանգվածից գնդիկներ ձևավորեք:
- Կարտոֆիլը կտրատեք կլորաձև:
- Ջեռոցի թավային ձեթ քսեք: Կարտոֆիլն ու գնդիկները տեղավորեք թավայի մեջ: Դրեք ջեռոցը մոտ 20 րոպեով՝ 180 չերմաստիճանով:
- Այժմ պատրաստեք սոուսը: Դրա համար խառնեք թթվասերը, ջուրը, տոմատի մածուկը, աղը: Լցրեք կարտոֆիլի վրա և վերադարձրեք այն ջեռոցը՝ ևս 15 րոպեով:
- Ուտեստի վրա ավելացրեք պանիրը և թողեք ջեռոցում ևս 5 րոպե:
- Մատուցելուց առաջ կարող եք զարդարել կանաչիով:
Բարի ախորժակ…