Պրոֆեսոր.
-Ինքնաթիռում կա 500 աղյուս: Մեկն ընկավ իքնաթիռից: Քանի՞ աղյուս մնաց:
Ուսանող.
-Դե դա հեշտ է: 499:
-Ճիշտ է: Հաջորդ հարցը: Ինչպե՞ս երեք գործողությամբ փղին տեղավորել սառնարանում:
-1. Բացել սառնարանը: 2. Փղին դնել ներսում: 3. Փակել սառնարանը:
— Անցանք առաջ: Ինչպե՞ս չորս գործողությամբ եղնիկին տեղավորել սառնարանում:
-1. Բացել սառնարանը: 2. Փղին հանել այնտեղից: 3. Դնել եղնիկին: 4.Փակել սառնարանը:
-Հիանալի է:
-Գազանների արքա առյուծի ծննդյան օրն է: Բոլոր կենդանիները եկել են շնորհավորելու, բացի մի կենդանուց: Ինչու՞:
-Որովհետև եղնիկը դեռ սարնարանի մեջ է:
-Գերազանց է,- ասում է պրոֆեսորը:-Հաջորդ հարցը: Արդյո՞ք կարող է տատիկը անցնել կոկորդիլոսներով ճահիճի միջով:
-Իհարկե կարող է: Բոլոր կոկորդիլոսները գնացել են առյուծի ծնունդը նշելու:
-Լավ: Իսկ հիմա վերջին հարցը: Տատիկն անցավ դատարկ ճահիճը, բայց միևնույնն է մահացավ: Ի՞նչ պատահեց նրան:
-Հըըըըմմ, չգիտեմ, գու՞ցե սրտի կաթված :
-Ահա և ոչ: Նրա գլխին ընկավ աղյուսը, որը, ինչպես հիշում եք, ընկել էր ինքնաթիռից: Սիրելիս, մի շաբաթից կգաք վերահանձնելու…
Աղբյուր՝ Առաջին Ինֆո