ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին: Աղբյուր՝ Մամուլ.am |