Զբաղվեք այս հարցով, քաղաքական գզվրտոցները միշտ էլ կլինեն…

Գարիկ Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

-Հարգելի Կառավարություն, ստիպեք այս եւ նմանատիպ կազմակերպություններին իրականացնելու եւ քաղաքացիներին մատուցելու բարեխիղճ ծառայություն,

100 եւ 200 տոկոսանոց #վարկերով , ոչ մի տնտեսական հեղափոխություն էլ չի լինի, երբ քաղաքացին շարունակ օգտվում է նմանատիպ վարկային ծառայություններից :

Հասկացե’ք, մեր դեռ երեկվա, այսօրվա եւ վաղվա ամենաթանկ ռեսուրսը քաղաքացին է, մի թողեք , որ քաղաքացին գիտակցաբար, թե անգիտակցաբար թալանվի եւ գերշահույթ ապահովի ինչ-ինչ անհատների եւ կազմակերպությունների:

Պարտադիր չի, դուրս գամ ռուպռով📢 գոռամ , որ ձեզ հասնի, պարզապես զբաղվեք այս հարցով, քաղաքական գզվրտոցները միշտ էլ կլինեն…

Like this post? Please share to your friends: