Զավեշտալի պատմություն. դեպք՝ սուպերմարկետի հերթում տեղի ունեցած

Դեկտեմբեր: Խանութ: Նախատոնական խառնաշփոթ: Կին ու ամուսին մտնում են սուպերմարկետ: Առանձին են քայլում՝ երկու սայլակներով: Ամուսինն առաջինը հավաքեց մթերքների սայլակը և գնաց դրամարկղի մոտ՝ հերթ զբաղեցնելու…

Հինգ րոպեից մոտենում է կինը, սկսում է հերթի միջով անցնել ամուսնու մոտ, և որոշելով կատակել, ասում է.

-Երիտասարդ, չէի՞ք կարող ինձ զիջել, ձեզանից առաջ անցնեմ:

-Այո, ինչ խնդիր, անցեք, — պատասխանում է ամուսինը:

 

Հերթում կանգնած մարդիկ սկսում են վրդովվել.

-Այս ինչ աներեսություն է, ընկերուհի, գնացեք, հերթի վերջում կանգնեք, մենք բոլորս էլ շտապում ենք…

 

Կինը՝ ոչ ոքի ուշադրություն չդարձնելով, որոշեց շարունակել.

-Երիտասարդ, թույլ կտա՞ք իմ գնումները տեղափոխեմ ձեր սայլակի մեջ:

-Այո, խնդրեմ:

 

Հերթն ավելի է բարկանում.

-Այս ինչ համառ աղջիկ է, անամոթի մեկն է…

 

Կինը շարունակում է.

-Դուք այնքան բարի եք, գու՞ցե գնումներիս համար էլ վճարեք՝ Նոր Տարվա կապակցությամբ:

 

Հերթում բոլորը քարացան՝ անհամբերությամբ սպասելով տղամարդու պատասխանին.

-Իսկ ինչու ոչ,-ասում է ամուսինը: Հերթում կանգնած մարդիկ զարմանքից ձայն չէին հանում:

 

Որպիսի ավարտին հասցնի իր մտահղացումը, նա շարունակում է.

-Իսկ դուք մեքենայով ե՞ք: Ես այստեղ մոտ եմ ապրում, տուն կհասցնե՞ք ինձ:

Ամուսինը՝ հազիվ ծիծաղը զսպելով, գլխով դրական պատասխան տվեց…Իսկ երբ նրանք երկուսը հեռացան, օդում մնաց համր հարց.

-Իսկ այդպե՞ս կարելի էր:

 

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: