Երևանում Ռաֆայել Լեմկինի անունով փողոց է անվանակոչվել

Այսօր Երևանում փողոցներից մեկն անվանակոչվել է հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինի անունով: Փողոցը գտնվում է Հայաստանի գրողների միության հարևանությամբ՝ Բաղրամյան փողոցին մոտ:

Փողոցի անվանակոչմանը ներկա են եղել ինչպես տեղական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հայաստանյան անդամներ:

Ռաֆայել Լեմկինը հայտնի է որպես «ցեղասպանության» եզրի հեղինակ: Նա մեծ ներդրում է ունեցել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում:

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան, նշել է, որ մի քանի փողոց է քննարկվել Լեմկինի անունով կոչելու համար, սակայն վերջում որոշվել է հենց քաղաքի Կենտրոնում գտնվող փողոցն անվանակոչել:

Աղբյուր՝ SHANTNEWS.am

Like this post? Please share to your friends: