Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ ժամը 2:30-3:00 սահմաններում, Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Թբիլիսիի մերձակայքում (չմտած 5 կմ) վթարի է ենթարկվել։

Ցավոք, վթարի հետևանքով երկու կին տեղում մահացել են, մյուս ուղևորներին հիվանդանոց են տեղափոխել:

Միկրոավտոբուսին է բախվել հանդիպակաց գոտի դուրս եկած վրացական համարանիշներով բեռնատար «Ֆորդ տրանզիտ»-ը։

Like this post? Please share to your friends: