Այս պատմությունը Կանզասից մի երիտասարդ տղայի մասին է: Նրա անունը հայտնի չէ, բայց նա խելահեղ քայլի է գնացել, որի միջոցով վրեժ է լուծել բոլոր տղամարդկանց փոխարեն: Նա հանդիպման եկած աղջկան ուղարկել է ռեստորանի հաշիվը, որտեղ իրենք ընթրել էին:
Ամեն ինչ այսպես էր սկսել: Ջուլիան՝ բժշկական քոլեջի ուսանողուհի է, իրեն հանդիպման էր հրավիրել մի երիտասարդ: Պայմանավորվել էին հանդիպել ռեստորանում:
Նրանք ընթրում էին, զրուցում: Վերջում տղան փակեց հաշիվը՝ երկուսի փոխարեն: Ջուլիային դուր չէր եկել երիտասարդը, սակայն շարունակել էր հյուրասիրվել նրա հաշվին: Շուտով աղջիկը գնաց, և տղան կորցրեց նրա հետ կապը:
Մի քանի շաբաթ անց Ջուլիան այդ երիտասարդից կտրոն է ստանում: Տղան պահանջում էր, որ նա վճարի այն ամենի դիմաց, ինչ պատվիրել էր հանդիպման ժամանակ: Հավանաբար, երիտասարդն այդպես էր վարվել՝ ելնելով սկզբունքներից, քանի որ կտրոնն ընդամենը 40 դոլարի էր:
Աղջիկն այս պատմությունը, որն իր կարծիքով ծիծաղելի էր, հրապարակեց սոցցանցի իր էջում: Բայց մի երկու ժամ անց ստիպված եղավ ջնջել իր աքաունթը, քանի որ մեկնաբանություններում սկսել էին պաշտպանել այն երիտասարդին:
Կարծում ենք, Ջուլիան իր համար հետևություն արեց, որ պետք չէ ընթրել օտար երիտասարդների հաշվին, եթե վստահ ես, որ դա ձեր առաջին և վերջին հանդիպումն է: