Հաջղությունը կարող է վրեժից քաղցր լինել: 34 ամյա Բեթսի Այալան բռնեցրեց ամուսնուն դավաճանելիս: Նրա դավաճանությունը կտրականապես փոխեց իր կյանքը:
Այն պահին Այալան նոր էր ունեցել իր դստերը՝ Իզաբելային: Հարցազրույցներից մեկում կինը խոստովանել էր, որ պարզապես չգիտեր, թե ինչ անել իր կյանքի հետ՝ փոքր երեխան էլ գրկին:
2013 թվականին, երբ նոր էր ունեցել երեխային, Այալան կշռում էր 119 կիլոգրամ:
Կինն աշխատում էր իր վրա, նրան հաջողվեց նիհարել 27 կիլոգրամ, բայց հետո տեղի ունեցավ իր կյանքի դժբախտությունը: Ամեն ինչ փլուզվեց, երբ ամուսնուն բռնեցրեց դավաճանելիս:
—Ես նրա հետ անցկացրել եմ 17 տարի և մեծ հաշվով՝ կյանքս նրան եմ նվիրել, — պատմում է Բեթսին:
Բանն այն է, որ Ամանորից երկու օր անց նա ամուսնու հեռախոսի մեջ հայտնաբերել էր հաղորդագրություններ, որոնցով նա փոխանակվում էր կոլեգայի հետ: Այնտեղ նա իր կնոջն անվանում էր “չաղ կով”: Դա էլ բավական չէ, Բեթսին շատ հավատարիմ էր, իսկ ամուսինը ստորացնում էր նրան:
Այալան ամուսնալուծության դիմում ներկայացրեց և որոշեց լիովին փոխել իր կյանքը: Նա ուզում էր անել դա ոչ թե տղամարդկանց, այլ ինքն իր համար:
Կյանքի նոր շրջանը սկսեց շաբաթական 3 թեթև մարզումից, իսկ հետո ավելացան մարզասրահ այցելությունները: Արդյունքում Այալան սպորտով էր զբաղվում շաբաթական 6 անգամ և հետևում էր օրգանիզմում սպիտակուցի պարունակությանը:
—Երբ ես նյարդայնանում եմ, միշտ ուտել եմ ուզում, բայց ես սովորեցի ինքս ինձ ոչ ասել, այլապես կրկին քաշս կավելանար: Հիմա ես կարծում եմ, որ ամուսնուս դավաճանությունը ինքնատիպ հրում էր ինձ համար: Եթե նա չդավաճաներ, երբեք չէի զբաղվի ինձանով:
Այժմ Բեթսին կշռում է 72 կիլոգրամ և գոհ է իր տեսքից: Նրան այլևս չի հուզում դավաճանությունը անցյալից, նա ապրում է ներկայով և ապագայով, որը միանշանակ ավելի լավն է լինելու:
Երջանիկ կինն ապրում է դստեր հետ Տեխասում: Նա խոստովանել է, որ ներել է ամուսնուն և թույլ է տալիս նրան տեսնել երեխային: Իսկ Այալայի համար նա ուղղակի ընկեր է:
—Ես սիրում եմ կյանքը, հավատում եմ ընտանիքին, ներմանը, կարեկցանքին և սիրուն:
Այն, ինչ թվում է վատագույնը, կարող է դառնալ ինչ-որ լավ բանի սկիզբ: Սիրե՛ք ձեզ:
Աղբյոր՝ Առաջին Ինֆո