Երիտասարդը թռել էր 7-րդ հարկից, որպիսի փրկի իր 4-ամյա որդու կյանքը

Մասնագիտությամբ բժիշկ Միխայիլ Ամբրոսիմովը տասնյակ կյանքեր է փրկել: Բայց մի օր նա ստիպված եղավ փրկել ամենաթանկ մարդուն՝ իր երեխային:

Հունվարյան մի օր նա արթնացավ նրանից, որ բնակարանում այրման հոտ էր գալիս: Պարզվեց, որ կողքի բնակարանում հրդեհ է բռնկվել: Հետագայում պարզ դարձավ, որ տոնածառի չանջատած լույսերն են եղել հրդեհի պատճառը:

Միխայիլն արագ արթնացրեց կնոջը և տարավ աստիճանների մոտ: Երբ կինն անվտանգության մեջ էր, նա գնաց երեխայի հետևից:

Փոքրիկն այնքան էր վախեցել, որ թաքնվել էր բազմոցի տակ: Մինչ երիտասարդը փնտրում էր որդուն, կրակը հասավ իրենց բնակարան: Տարածքում շատ բարձր էր ջերմաստիճանը: Հրդեհը փակել էր մուտքի դռնից դուրս գալու հնարավորությունը:

Կար միայն մի ելք՝ պատուհան: Նրանք յոթերորդ հարկում էին ապրում, բայց այլ տարբերակ չկար: Միխայիլը գրկեց երեխային և թռավ՝ գիտակցելով, որ կարող է մահանալ: Բայց այդ պահին նա մտածում էր միայն երեխային փրկելու մասին: Նա այնպես էր գրկել երեխային, որ նրա համար ծառայի որպես օդապարիկ, և որդին ընկնելով նրա վրա՝ քիչ վնասվածք ստանա:

Այդպես էլ եղավ: Փոքրիկը շատ քիչ տուժեց, իսկ Միխայիլը՝ չնայած նրան, որ ձյան վրա էր ընկել, շատ ավելի մեծ վնասներ կրեց: Ոսկորների կոտրվածք, միզապարկի պատռվածք, ձեռքի տրավմա: Նրան միանգամից հասցրեցին հիվանդանոց և սկսեցին պայքարել նրա կյանքի համար:

Շատ երկար ժամանակ նրա վիճակը ծանր կայուն էր: Որոշ ժամանակ անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում:

Հաջող վիրահատությունից երկու շաբաթ անց նոր սկսեց գիտակցության գալ:

 

Նրանց բանակարանն ամբողջությամբ այրվել էր: Սակայն ոչ անտարբեր մարդկանց շնորհիվ՝ Միխայիլի հաշվին մեծ օգնություն փոխանցեցին:

Մի երկու ամիս անց 33-ամյա տղամարդը կարողանում էր հիվանդանոցի բակ  դուրս գալ սայլակով, իսկ մի տարի անց լիովին ապաքինվեց:

Մի տարի առաջ նրանց ընտանիքում ևս մեկ որդի ծնվեց:

Ասում են, որ սուպերհերոսներ իրականում չկան: Սակայն իրականում նրանք գոյություն ունեն: Պարզապես սովորական, աննկատ կյանքով են ապրում:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: