Թուրքական կայքի անդրադարձը հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերին

Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելու փաստին, գրում է Ermenihaber-ը:

«Բիթլիսից դուրս եկավ, Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ հոդվածագիրն անդրադառնում է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին և նշում, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Սարոյանի ընտանիքը Միացյալ Նահնագներ է գաղթել ներկայիս Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից:

«Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը… Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- հոդվածի հեղինակը:

Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է կատարվել Սարոյանի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև ամերիկացի նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին:

Վիլյամ Սարոյանը թեև ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, սակայն ամուր կապ էպահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել ԱրևմտյանՀայաստան՝ Բիթլիս:

Աղբյուր՝ Մամուլ

Like this post? Please share to your friends: