Երեխա է ունեցել ընտանեկան զույգի համար, բայց վերջինները հրաժարվել են երեխայից

Ալինան երիտասարդ կին է, ամուսնացած է և ունի երկու աղջիկ՝ մեկ տարի տարիքային տարբերությամբ: Ցավոք նրանց կյանքում դժբախտություն եղավ, որն Ալինային բարդ ընտրության առաջ կանգնեցրեց:

Նրանք շատ համերաշխ և սիրով լի ընտանիք ունեին, Ալենը՝ ամուսինը, շատ լավ հայր և ամուսին էր: Ամեն ինչ լավ էր մինչ այն պահը, երբ կրտսեր աղջկա մոտ հազվադեպ հանդիպող լուրջ հիվանդություն հայտնաբերեցին, որը լիարժեք կարելի է բուժել միայն արտասահմանում: Այդքան գումար ընտանիքը չուներ:

Բոլոր բարեկամների և Ալենի տնօրենի շնորհիվ կարողացան հավաքել միայն գումարի կեսը, սակայն նրանք այլևս ժամանակ չունեին և ուրիշ տեղից օգնություն էլ չէին ունենա:

Ընտանիքը որոշում կայացրեց, որ կինը դիմի փոխնակ մայրության: Կենսաբանական ծնողները մտան Ալինայի դրության մեջ և գումարը նախորոք վճարեցին, նույնիսկ համաձայնեցին, որ կինը դստեր հետ մեկնի արտասահման՝ երեխայի բուժման նպատակով:

Աղջնակն ապաքինվում էր, հղիությունը լավ էր ընթանում: Կես տարի անց նրանք վերադարձան, քանի որ բուժման երկրորդ կուրսը կես տարուց պիտի ստանար:

Բժիշկին հերթական այցելության ժամանակ պարզ դարձավ, որ երեխան տղա է: Երեխայի կենսաբանական ծնողներն ուրախությունից սավառնում էին:

Երեխան ծնվեց ժամկետից մի ամիս շուտ: Առողջ և ամրակազմ տղա էր: Սակայն երբ Ալինան բարի լուրը հայտնեց ծնողներին, կինն ասաց, որ իրենք բաժանվել են, ամուսինն այլ կնոջից երեխա է ունեցել: Իսկ ինքն արդեն 50 տարեկան է և այլևս ի վիճակի չէ երեխա պահելու:

Ալինայի մոտ շոկ էր…նա իսկույն զանգեց ամուսնուն և պատմեց տեղի ունեցածը:

Արդյունքում ամուսիններն անսպասելի որոշում կայացրեցին. երեխային իրենք կմեծացնեն և կդաստիրակեն, ինչպես իրենց հարազատ երեխային: Ի վերջո հենց այդ փոքրիկի շնորհիվ է, որ իրենց աղջիկն առողջացել է և ապրում է…

 

Like this post? Please share to your friends: