Երեխայի շարադրությունը՝ տատիկի մասին

Երեխայի բարի, անմեղ և խորը շարադրությունը՝ տատիկի մասին: Երեխաները չեն դադարում զարմացնել՝ ամենակարևորը նկատելու իրենց ունակությամբ: Նրանք աշխարհին նայում են ավելի ազատ և ամեն ինչին մի անգամից ճիշտ առաջնահերթություն են տալիս:

«Տատիկն այնպիսի կին է, ով երեխաներ չունի: Նա սիրում է փոքր աղջիկներին և տղաներին, ովքեր ուրիշ մարդկանց երեխաներ են: Պապիկը նույնպես տատիկ է, ուղղակի նա տղամարդ է: Նա զբոսնում է տղաների հետ, և նրանք խոսում են ձկնորսության և այլ բաների մասին:

Տատիկները անելու բան չունեն, նրանք միայն հյուր են գնում: Նրանք ծեր են, դրա համար էլ նրանց չի կարելի շատ վազել և ցատկել: Բայց նրանք կարող են մեզ տանել առևտրի կենտրոններ, և նրանք պիտի շատ գումար ունենան, որպիսի մենք կարուսել նստենք: Եթե նրանք մեզ հետ զբոսնում են, ապա անընդհատ կանգ են առնում, որպիսի նայեն տարբեր բաների, օրինակ, գեղեցիկ տերևներին կամ որդերին: Նրանք երբեք չեն ասում. «Արագ քայլիր»: Նրանք կրում են ակնոց և կարողանում են հանել ատամները:

Տատիկները չպետք է շատ խելացի լինեն, պիտի միայն պատասխանեն այսպիսի հարցերի, օրինակ, ինչու են շները վազում կատուների հետևից կամ որտեղ է որդի գլուխը: Երբ նրանք մեզ համար գիրք են ընթերցում, ոչինչ բաց չեն թողնում և չեն ասում, որ մենք արդեն կարդացել ենք այդ հեքիաթը: Յուրաքանչյուր մարդ պիտի փորձի տատիկ ունենալ, որովհետև նրանք միակ մեծահասակներն են, ովքեր երեխաների համար ազատ ժամանակ ունեն»:

Աղբյուր՝  Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: