Երգիչ Էրիկ Կարապետյանի կինը՝ Սվետլանա Իշխանյանը, ինստագրամյան իր էջում դստեր` Սալոմեի հետ աշնանային ֆոտոշարք է հրապարակել:
«Աշունն այժմ ավելի յուրահատուկ եմ զգում, քո շնորհիվ, իմ փոքրիկ աղջիկ»,- լուսանկարներին կից գրել է Սվետլանան:
Նշենք, որ վերջերս Էրիկի դուստրը դարձավ 1 տարեկան: Այս առիթով ծնողները ֆոտոշարք էին իրականացրել և առաջին անգամ ցույց տվել իրենց դստեր դեմքը:
Փոքրիկն անչափ նման է իր մայրիկին: