Երիտասարդ երգչուհի Նարե Գևորգյանն իր ՛՛Մոր երգը զինվորին՛՛ կատարմամբ հուզել է հանդիսատեսին:
Երգի ժամանակ երգչուհին ինքն էլ չի կարողացել զսպել էմոցիաները:
Նարե Գևորգյանը պատմել է, որ երգի հեղինակը եղել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի մայրը, որը մշակման է ենթարկվել Անդրանիկ Գևորգյանի կողմից:
«Ըստ ինձ հրաշալի է ստացվել: Երգի տեքստը շատ մեծ նշանակություն ունի: Երաժշտությունը գրել է Հեղինե Ղուկասյանը»,- ասաց Գևորգյանը:
Երգչուհին նշեց, որ առաջին անգամ երբ լսեց երգը, միանգամից պատկերացրեց, որ այն իր կատարմամբ է հնչելու:
«Երբ լսում եմ երգը, շատ հավանում եմ, բայց չեմ պատկերացնում իմ կատարմամբ ուղղակի չեմ կատարում այդ երգերը: Իսկ սա այն երգերից էր, որը միանգամից լսեցի և պատկերացրեցի իմ կատարմամբ: Պարտավորեցնող է հերոսների մասին երգելը, որոնք կամ պետք է կատարես, կամ չկատարես: Ես ուրախ եմ, որ երգը շատ- շատ մարդկանց սրտերում տեղ ունի»,-ասել է Նարե Գևորգյանը: