Երբ Աստված է հրամայում…

Երբ մի աղքատ կին նույնիսկ երեխաներին կերակրելու գումար չուներ, նա ռադիոկայան զանգահարեց և այնտեղ Աստծուն՝ օգնության խնդրանքով հաղորդագրություն թողեց:

Ունկնդիրներից մեկն աթեիստ էր և որոշեց ինքն իրեն բավականություն պատճառել՝ ծաղրելով անծանոթ կնոջը: Տղամարդն իմացավ նրա հասցեն, կանչեց իր օգնականին և հանձնարարեց գնել ամենաթանկ մթերքները:

 

Օգնականը վերադարձավ՝ բերելով լավագույն միսը, պանիրը և քաղցրավենիքները: Բայց որքան մեծ էր նրա զարմանքը, երբ տնօրենը նրան ասաց, որ սնունդը տանի նշված հասցեով և փոխանցի, որ դրանք սատանայի կողմից են:

Երբ օգնականը տվեց մթերքը անծանոթ կնոջը, նա այնքան էր ուրախացել և այնքան շնորհակալ էր, որ հուզմունքից արտասվում էր: Երբ նրանք սկսեցին միմյանց հրաժեշտ տալ, աշխատողը հարցրեց կնոջը.

-Մի՞թե չեք ուզում իմանալ, թե ով է ուղարկել այս աենը:

Ինչին կինը պատասխանեց.

-Ոչ: Դա բացարձակապես կարևոր չէ, որովհետև երբ Աստված է հրամայում, հնազանդվում է նույնիսկ սատանան:

 

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: