Երբեք մի ստեք խելացի կնոջը

Մի օր ամուսինը զանգում է կնոջն ու ասում.

-Սիրելիս, ինձ խնդրել են, որ տնօրենիս հետ մի շաբաթով գնամ լիճ՝ ձուկ բռնելու: Սա շատ լավ հնարավորություն է պաշտոնի բարձրացում ստանալու համար: Այնպես որ, խնդրում եմ, մեկ շաբաթվա հագուստ պատրաստիր, չմոռանաս կարթերով տուփն էլ դնել ճամպրուկի մեջ: Հա, նաև կապույտ գիշերազգեստս էլ կդնես:

Կինը հասկացավ, որ այստեղ մի բան այն չէ, բայց որոշեց ցույց չտալ և արեց այն, ինչ խնդրել եր ամուսինը:

Երբ ամուսինը վերադարձավ մի շաբաթից, կինը սկսեց հարցուփորց անել, արդյոք ամուսինը կարողացավ ձուկ բռնել: Ամուսինն ասաց.

-Այո, մենք այնքան ձուկ բռնեցինք, և իշխան, և սիգ…Հա, ի դեպ, ինչու՞ գիշերազգեստս չէիր դրել, չէ որ խնդրել էի քեզ:

Կինը պատասխանում է.

-Դրել էի, սիրելիս…կարթերի տուփի մեջ:

Like this post? Please share to your friends: