
«Սրտի Տանիքներով» հաղորդման հերթական հյուրը Լուսինե Թովմասյանն է։
Հաղորդավարուհին զրույցը սկսեց վերջին օրերի ամենաքննարկված լուրից՝ մոդելի հղիության և ապագա երեխայի սեռը պարզելու արարողության մասին ։
«Gender party-ն արեցինք միայն աղջկաս խնդրանքով, քանի որ նա շատ էր ուզում այդ կերպ պարզեինք սեռը։
Միջոցառումը կազմակերպեց քույրս, գրեթե մեկ ամիս նա գիտեր ապագա երեխայիս սեռը, բայց Իրինան իրեն ամուր պահեց ու մինչ այդ պահը չասաց ոչ ոքի։
Հոգու խորքում իսկապես երազում էի աղջիկ ունենալ։ Աշխարհի երջանիկն եմ, որ ունեմ և’ Ալեքին և’ Արիանային, բայց երրորդը երազում էի, որ աղջիկ լինի։ Միայն թե ապագա երեխայիս անունը դեռ չենք որոշել»։