Ես ունևոր ծնողներ ունեմ, ամբողջ կյանքս ամեն ինչով ապահովված եմ ապրել. քաղաքի կենտրոնում երեք հարկանի տուն, թանկարժեք իրեր, հեռախոսներ, ծովում հանգիստ…Ունեի այն ամենը, ինչի մասին ուրիշները երազում են: Ընդունվեցի հեղինակավոր համալսարան: Եվ…սիրահարվեցի:
Սիրահարվեցի մի տղայի, ով շատ աղքատ ընտանիքից էր, եկել էր փոքր քաղաքից: Ես ուղղակի կորցրել էի գլուխս: Նա իմ առաջին լուրջ սերն էր, կյանքիցս շատ էի սիրում: Իսկ նա ինձ բավականին հանգիստ էր վերաբերվում, կարծես իր համար միևնույնն էր, ես կամ թե ոչ: Երբեք ոչինչ չէր նվիրում, սիրո խոսքեր չէր ասում: Ծնողներիս նա դուր էր գալիս, սակայն սովորելուս մասին էին անհանգստանում: Բայց ես ոչ ոքի չէի լսում, ես լիովին զգացմունքներիս թելադրանքով էի շարժվում: Դե բնականաբար, ես՝ սիրահարված հիմարս, առաջին կուրսում թողեցի ուսումս, 18 տարեկանում համոզեցի նրան ինձ հետ ամուսնանալ, մեր շքեղ տնից տեղափոխվեցի մեկ սենյականոց վարձով բնակարան, որ գտնվում էր ծայրամասում: Ես կարծում էի, որ կապ չունի, թե սիրելիիդ հետ որտեղ ես ապրում, ոչ մի ահավոր բան չկա, եթե տղան սովոր չէ մեծ գումարների:
Ես գիտեի, որ մենք ամեն ինչ կարող ենք միասին: Ես երազում էի, թե ինչպես ենք մեծացնելու մեր երեխաներին, ինչպես ենք կատարելագործվելու, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես ֆիլմերում է: Արդյունքում վզիս նստած է <<ստեղծագործ անհատ, ով փորձում է այս կյանքում գտնել ինքն իրեն>>: Իսկ ես վաճառողուհի եմ աշխատում, որպիսի կարողանանք մի կերպ ապրել:
Հայրս օգնություն է առաջարկում, բայց ամաչում եմ վերցնել: Ամուսինս ամբողջ օրը տանն է, այնպիսի աշխատանք է ուզում, որ երբեք չի կարողանա գտնել: Իսկ ես ուղղակի դժբախտ եմ, սակայն չեմ ուզում խոստովանել ծնողներիս, խղճում եմ նրանց, չեմ ուզում հիասթափեցնել….