Ես ունեմ մայրիկ,- մտածում էր նա, -ինչի համար էլի ինչ-որ մեկին մայրիկ անվանեմ…

Երբ Ելենը ամուսնանում էր, մինչ հարսանիքը նա ինքն իրեն խոստացել էր, որ սկեսուրին երբեք մայրիկ չի անվանելու: «Ես ունեմ մայրիկ,- մտածում էր նա, -ինչի համար էլի ինչ-որ մեկին մայրիկ անվանեմ…»

Ելենի սկեսուրը լուրջ, պահանջկոտ կին էր, բայց չար չէր: Սկզբի ժամանակները նա երեխաներին օգնում էր գումարով, դրա համար էլ շատ արագ կարողացան գնել բնակարան և մեքենա: Սակայն Ելենը առաջվա պես նրան դիմում էր «դուք»-ով:

Մի անգամ տիկին Թամարան ասաց հարսին.

-Քո որդիները արդեն մեծ տղաներ են, իսկ դու ինձ դեռ «դուք»-ով ես դիմում,- փորձեց հասկացնել, որ երբեք իրեն մայրիկ չի անվանել:

— Կարող եմ ձեզ անուն-հայրանունով դիմել, -ժպտալով պատասխանեց հարսը:

 

Սկեսուրը լռեց և այլևս չվերադարձավ այդ խոսակցությանը:

 

Երբ Ելենի ավագ որդին պատրաստվում էր ամուսնանալ, նա միանգամից որոշեց, որ կնեղանա, եթե հարսն իրեն չանվանի մայրիկ: «Չեմ ուզում սկեսուրիս պես լինել, ամբողջ կյանքս սպասել, որ ինձ մայրիկ անվանեն…»

Հենց հարսանիքի օրը երիտասարդ հարսիկը նվերն ընդունելու պահին անկեղծորեն ասաց Ելենին.

-Շնորհակալ եմ, մայրիկ:

Ելենը կարծեց, որ դա պատահական ստացվեց, հուզմունիքց: Բայց մյուս օրը հարսը նորից այդպես դիմեց իրեն: Ելենն այնքան ուրախացավ, դա այնքան հաճելի էր:

Մյուս օրը Ելենը որոշեց գնալ սկեսուրի տուն, ինքն էլ չէր հասկանում, թե ինչի համար:

Նա չէր էլ պատրաստվում նրան մայրիկ անվանել, սակայն թեյ խմելիս բերանից դուրս թռավ.

-Լավ դե, մայրիկ, թող միայն մուրաբա լինի թեյի հետ,- և իսկույն լռեց:

Ելենի համար անսովոր էր. առաջին անգամ կյանքում սկեսուրին այդպես դիմեց: Տիկին Թամարան ձևացրեց, իբր արտասովոր բան չի եղել, սակայն դեմքի արտահայտությունը փոխվեց, թեթև ժպիտ եկավ:

Տան ճանապարհին Ելենը զգաց, որ հոգում թեթևություն կա: Մի փոքր էլ տխուր էր, որ այդքան տարի սկեսուրին մայրիկ չի ասել, բայց հույս էր տալիս այն, որ ուշ չէ սխալը ուղղելու համար:

 

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Like this post? Please share to your friends: