Ես հզոր ազգի զավակ եմ. այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է

Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանն այսօր դառնում է 60 տարեկան: Նա ծնվել է գիտնականի ընտանիքում` 1959 թ., փետրվարի 27-ին։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ 1988 թ. Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։ 1992 թ. բնակվում է Փարիզում` հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով, ինչպես նաև, որպես դերասան մասնակցել է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններում:

Похожее изображение

Ես ինքս ինձ ճանաչում եմ որպես հզոր ազգի զավակ: Որտե՞ղ է դրսում տեր փնտրող փոքր, բայց հզոր ազգի արժանապատվությունը,- ասել է դերասանը, նաև հավելել, հայ ժողովուրդն արտագաղթում է բարոյական սովի պատճառով:

2000 թ. հանդես է եկել հեղինակային ներկայացումներով, որոնց մեջ ներառված էր քաղաքական սուր հումոր` ամփոփված շոուի մեջ:
Վարդան պետրոսյանի ներկայացումներից են` «1000 ու մի ելք», «Խաղում ենք 1700: Հիսուս էր նրա անունը» (2001թ., նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), «Կրակի մեջ», «Խոստովանություն թատրոնում», «Ճակատագրի կատակներ», «Սեռասարսափ», «Պարոնայք 50-50» և այլն:

Картинки по запросу վարդան պետրոսյան

-Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի:

Վարդան Պետրոսյանը հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում:

2009 թ. Երևանում հանդես է եկել իր նոր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Նվագում է բազմաթիվ երաժշտական գործիքների վրա` դաշնամուր, կիթառ, բաս, շեփոր, շրթհարմոն, շվիկ: 2012թ. հրատարակել է «Օրեր, գույներ, ճակատագիր» խորագրով ինքնակենսագրականը, որտեղ ներկայացված է հեղինակի գեղանկարչական աշխատանքներն ու բանաստեղծությունները:

Like this post? Please share to your friends: