Ես գիտեի, որ մի օր դու ինձ չես գրկելու ու չես համբուրելու…

Ես գիտեի, որ մի օր դու ինձ չես գրկելու ու չես համբուրելու…

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, сидит

Ես գիտեի, որ մի օր դու ինձ չես գրկելու ու չես համբուրելու։ Ես գիտեի, որ մի օր քեզ այլևս չեմ տեսնելու։ Գիտեի, որ մի օր ինձ համար պահված կոնֆետները ավարտվելու էին։ Ու գիտեի, որ մի օր ֆիզիկապես էլ չես լինելու։
Քո տված ամենահասարակ կոնֆետը աշխարհում գոյություն ունեցող ամենահամեղ շոկոլադներից էլ համեղ էր, որովհետև դու սիրով վերցնում և քո գրպանում պահում էիր կոնֆետը հենց ինձ համար։ Ես միշտ «Տատի՜» գոռալով էի գրկում քեզ ու մեծ սիրով և խանդավառությամբ համբուրում։
Ու մի օր դու լցրեցիր օդս քո բացակայությամբ։ Բայց դու հավերժ ներկա ես տատ։ Ես գիտեմ, որ դու կողքիս ես ու ժպտում ես ինձ տեսնելով։
Դու մահացար, դու դատարկեցիր քո ֆիզիկական ներկայությունը, բայց դու անմահացար ու միշտ լցնում ես ինձ քո հոգեպես ներկա լինելով։
Սիրում եմ քեզ տատ…

 

Հեղինակ՝ Լուսի Սաքանյան

 

Like this post? Please share to your friends: