Ես որպես մատուցողուհի եմ աշխատում մի թանկարժեք ռեստորանում, և իմ հիմնական եկամուտը կազմում են թեյավճարները, որոնք թողնում են հյուրերը: Սպասարկման ոլորտում աշխատելու ընթացքում շատ բաներ եմ տեսել, բայց մի պատմություն առանձնանում է ընդհանուր ֆոնի վրա՝ չտեսնված անամոթության պատճառով:
Մի անգամ ամռանը մի զույգ եկավ. հարուստ տղամարդ և նրա «սիլիկոնե» ընկերակցուհին՝ մոտ 10 տարի երիտասարդ նրանից: Նրանք մի քանի տաք ուտեստ և աղանդեր պատվիրեցին: Տղամարդն իրեն դաստիրակված և ադեկվատ էր պահում՝ ի տարբերություն տիկնոջը:
Նա ամեն բառիցս կառչում էր, պահանջում էր թվարկել պատվիրած ուտեստների բաղադրիչները և բարկացավ նրանից, որ մենյուն առաջինը տվեցի իր ընկերոջը, այլ ոչ թե իրեն: Տղամարդը ամեն կերպ փորձում էր կանխել վեճը: Ես սովոր էի նման պահվածքի հաճախորդների կողմից և պարզապես ուշադրություն չէի դարձնում:
Վերջապես նրանք խնդրեցին հաշիվը: Ես այն բերեցի, տղամարդը պահանջված գումարից ավել դրեց: Բնականաբար, դա իմ թեյավճարն էր, սակայն բոլոր մարդիկ տարբեր են, ես ամեն դեպքում հաշվեցի գումարը և սեղանի մոտ բերեցի մանրը: Այնտեղ միայն աղջիկն էր նստած, ես տեսա, որ տղամարդը գնացել էր մեքենայի մոտ:
Հաշիվը դրեցի սեղանին և անցա մի կողմ: Հետո տեսա. աղջիկը թաքուն հայացք գցեց կողքերը, վերցրեց իմ վերադարձրած գումարը, արագ դրեց պայուսակի մեջ և գնաց դեպի ելքը: Հանկարծ նկատեց, որ իր տղամարդը այդ ամենի ականատեսն էր: Աղջիկը տեղում քարացավ, իսկ տղամարդը մոտենալով ինձ՝ դրամապանակից գումար տվեց՝ իրենց պատվերի 40%-ի չափով: Դրանից հետո նրանք հեռացան:
Ես կանգնած մտածում էի, մի՞թե հնարավոր է այդքան անամոթ լինել:
Աղբյուր՝ Առաջին Ինֆո