Եթե չլիներ տեսախցիկը, ոչ ոք չէր իմանա, թե ինչ է անում մայրը, մինչ երեխան քնած է

Երիտասարդ ծնողները՝ անկախ իրենց կամքից, ամեն հարցում մասնագետ են դառնում, երբեմն դա նույնիսկ ծիծաղելի է դառնում:

Դուբայում բնակվող Մորիսների տուն հյուրեր էին եկել, և նրանք ուրախ ժամանակ էին անցկացնում մինչ ուշ երեկո: Մայրը փոքր երեխային տարավ քնելու, իսկ հայրը մնաց հյուրերի հետ, և նրա մտքով նույնիսկ չէր անցնում, թե ինչ է կատարվում փոքրիկի ննջարանում:

Քերինի մայրն այդպես էլ չէր պատմի, եթե ճշմարտությունը չբացահայտեր ամուսինը: Թիրոնը նայեց երեխայի սենյակում տեղադրված վիդեո-դայակի ֆիքսած տեսագրությունը:

Սկզբում սա վախեցնող է թվում, սակայն եթե մտածեք, իրականում փայլուն միտք է: Որքան հմուտ կատարում է…

Այսպիսով, մայրը փորձում է քնացնել 15 ամսական Բրոուդիին, իսկ վերջինս կամակորություն է անում, քանի որ զգում է, որ ուրախությունն առանց իրեն են շարունակելու:

Քերինը պատմում է.

Մի քանի անգամ քնացրեցի, բայց հենց վեր էի կենում, որ դուրս գամ սենյակից, Բրոուդին արթնանում էր: Այդ ժամանակ ես նստեցի նրա մահճակալի կողքին, որ նա ինձ տեսնի: Հետո աստիճանաբար պառկեցի, նա կրկին ռեակցիա չտվեց: Ես նույնիսկ չհամարձակվեցի նայել, արդյոք նա քնած է թե ոչ: Եվ ինչպես կարողացա, մեջքի վրա սահելով դուրս եկա ննջարանից:

Երբ Մորիսները հրապարակեցին տեսանյութը համացանցում, այն դարձավ վիրուսային: Շատ ծնողներ նշեցին, որ երբեմն իրենք էլ են դիմում տարբեր տարօրինակ հնարքների, միայն թե երեխաները հանգիստ քնեն:

Like this post? Please share to your friends: