Եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը…

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

-Այսօր «Իմ քայլի» պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը…

Նախ, արձանագրենք, որ այս մարդիկ մերժում են բազմակարծությունը։

Երկրորդ, բավական է ՀՀԿ ի դարդերով ապրեք։

Եթե ինչ որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը։

Հենց դրա վառ ապացույցն էր նորանշանակ վարչապետի այսօրվա եթերը…

Հայաստանում բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար պետք է լինեն, և ձեր առաջ քաշած, ինչ որ կարելի է Զևսին, չի կարելի եզին սկզբունքն ուղղակի ծիծաղելի է։

Հ.Գ
Գրված է…
Ինչ կցանես, այն էլ կհնձես:

Այսօր "Իմ քայլի" պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը… Նախ,…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 15 января 2019 г.

Like this post? Please share to your friends: