«Դու եղել ես լավագույն հայրը մեր որդու համար» Ինչպես է Անահիտ Սիմոնյանը շնորհավորել լուսահոգի Հայկոյի 50-ամյակը

Երջանկահիշատակ երգիչ Հայկոն այսօր՝ օգոստոսի 25-ին, կդառնար 50 տարեկան։ Օրվա առթիվ նրա նախկին կինը՝ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր Հայկոյի և որդու՝ Արմանի մասնակցությամբ լուսանկարներ ու դրանց կից գրել.

«Դու եղել ես լավագույն հայրը մեր որդու համար»։

Հիշեցնենք, որ Հայկոն կյանքից հեռացավ 2021 թվականին՝ կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով։

  

Like this post? Please share to your friends: