Դուք սպասում էիք, որ Հայաստանի նոր ղեկավարի հայտարարությունը հալած յուղի տեղ ընդունվե՞ր

Լրագրող Կարինե Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

-Հարգելիներս, եթե կարծում եք, որ Մինսկի խումբը, միջազգային հանրությունը (դեռ Ադրբեջանի մասին չեմ խոսում) այդպես հեշտ ընդունելու էին Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին, սխալվում եք: Քսան տարի Մինսկի խումբն աշխատել է առանց Ղարաբաղի: Քոչարյանի ժամանակ դեռ բանակցային ձևաչափը ձևավորվել է երկու երկրների մասնակցության տրամաբանության մեջ, հիմա դուք սպասում էիք, որ Հայաստանի նոր ղեկավարի հայտարարությունը, որը նշանակում է հետ գնալ մինչև քսան տարի առաջ, հալած յուղի տեղ ընդունվե՞ր: Իհարկե ոչ: Ախր սա շատ նուրբ խնդիր է, որն իր մեջ ներառում է տարբեր կողմերի զանազան շահեր: Արտաքին քաղաքականությունն այդպես խաղուպար չէ, որ կտրուկ շրջադարձեր գրանցի՝ միանգամից: Նույնիսկ եթե մենք հեղափոխություն ենք հաղթել և ժողովրդավարական երկիր ենք կառուցում: Ղարաբաղի հարցը տարբեր շահախնդրությունների դաշտում է, և Հայաստանն ու Ղարաբաղը իրենց շահերը պետք է փորձեն ձևակերպել, տեղ հասցնել կաթիլ-կաթիլ: Ղարաբաղը դուրս է մղվել միանգամից, բայց վերադարձնելը դժվար է լինելու, համբերություն է հարկավոր: Մնացածի մասին՝ հետո:

 

Like this post? Please share to your friends: