Դժոխքն ու Դրախտը նույն կերպ են կառուցված. իմաստուն պատմություն

Մի օր մի մարդու՝ Աստծուն տեսնելու բախտ վիճակվեց: Փորձելով իմանալ կարևորագույնը՝ մարդը խնդրեց.

-Աստված ջան, շատ եմ ցանկանում տեսնել Դրախտն ու Դժոխքը:

Картинки по запросу դժոխք դրախտ

Աստված բռնեց նրա ձեռքից և տարավ երկու դռների մոտ: Բացելով դռներից մեկը՝ նրանք տեսան մեծ սեղան, որի կենտրոնում հսկայական ափսե կար՝ լի համեղ և ախորժալի ուտելիքով:

Սեղանի շուրջ նստած էին մարդիկ, թվում էր, թե նրանք ուժասպառ, հիվանդ կամ սովամահ էին: Նրանց ձեռքերին ամրացված էր շատ երկար բռնակով գդալ: Նրանք հեշտությամբ կարող էին հասնել ուտելիքին, բայց չէին կարողանում գդալը մոտեցնել բերանին: Նրանց դժբախտությունն ուղղակի ցավալի էր…

-Դու նոր տեսար Դժոխքը, — ասաց Աստված:

Նրանք մոտեցան երկրորդ դռանը: Բացելով այն՝ տեսան նույն սեղանից, նույն ուտեստից մեծ ափսեյով, իսկ մարդկանց ձեռքերին էլ նույն երկար բռնակով գդալներից: Բայց նրանք բոլորը շատ ուրախ, հագեցած և առողջ էին թվում:

-Ես չեմ հասկանում,-ասաց մարդը:

-Ամեն ինչ պարզ է, նրանք սովորել են կերակրել միմյանց, — ասաց Աստված,-իսկ այն մյուսները միայն իրենք իրենց մասին են մտածում:

Խրատը. Դժոխքն ու Դրախտը նույն կերպ են կառուցված: Տարբերությունը մեր մեջ է…

Like this post? Please share to your friends: