Մեծ Բրիտանիայից մի երիտասարդ մայրիկ որոշել էր սրճարանում նախաճաշել: Հետը տարել էր նաև 8 ամսական որդուն: Դա նրանց առաջին համատեղ ժամանցն էր նմանատիպ աղմկոտ վայրում:
Սակայն ուրախ ակնկալիքները չիրականացան երեխայի վարքի պատճառով: Նա սկսեց արտասվել և կամակորություն անել: Աղջիկն ամաչեց և փորձեց հանգստացնել երեխային, սակայն այդ պահին կողքի սեղանիկի մոտ նստած 20 ամյա երիտասարդը գոռաց նրա վրա.
-Դե վերջապես կտրիր նրա ձայնը:
Կինը չհասցրեց որևէ բան պատասխանել, երբ ոտքի կանգնեց երիտասարդի հայրիկը և բռնեց որդու ականջից:
-Կարծում ես, դու մանուկ հասակում այսպիսին չես եղե՞լ: Դու փոքրիկ ավազակ էիր: Իսկ հիմա գնա և ներողություն խնդրիր: Նրան նախաճաշ առաջարկիր, չէ որ նրա ձեռքերը զբաղված են, — շատ խիստ ձայնով ասաց տղամարդը:
Ի զարմանս երեխայի մորը՝ երիտասարդը լսեց հորը և նրա համար տաք նախաճաշ և սուրճ բերեց:
Կինն այդ պատմությամբ կիսվեց ֆեյսբուքում.
-Շնորհակալ եմ այդ հորը նրա համար, որ նույնիսկ քսան տարի անց նա դեռ հիշում է, թե ինչ է նշանակում լինել մանկահասակ երեխայի ծնող, — գրել է նա: