Դեռ երեկ այս տղային կարելի էր շփոթել աղջկա հետ, իսկ այսօր նա հերոս է համարվում

Ծանոթացեք: Այս տղայի անունը Քրիստիան է: Նա մի քանի տարի երկարացնում էր մազերը:

Դեռ երեկ նրան հաճախ էին շփոթում աղջկա հետ, սակայն այսօր իր արարքի շնորհիվ նրան իսկական հերոս են անվանում: Բանն այն է, որ նա մի օր լուրերի միջոցով իմացավ հիվանդ փոքրիկների մասին, ում օգնություն էր անհրաժեշտ: Երեխաների մազերը թափվել էին քիմիաթերապիայից հետո:

Մի ընկերություն կա, որը հավաքում է մազեր, կեղծամներ պատրաստում և դրանք նվիրում հիվանդ երեխաներին:

Այդ պահին Քրիստիանը 6 տարեկան էր: Չնայած բոլոր ծաղրանքներին՝ տղան չկոտրվեց և քայլեց դեպի իր նպատակը:

Արդյունքում նրա մազերն այսքան երկարեցին:

Երբ կտրեցին դրանք, ծնողներն օգնեցին երեխային փաթեթավորել մազերը և ուղարկել անհրաժեշտ հասցեով:

ԲԱՐԻ, ՄԵԾԱՀՈԳԻ ՏՂԱ…

Like this post? Please share to your friends: