Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել․ ՊՆ

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

 

 

Like this post? Please share to your friends: