Սարսափելի այրվածքները չեն խանգարում 20 ամյա երիտասարդ դիմահարդարին սիրել ինքն իրեն…

Աղջիկն այնքան հմուտ է շպարվում, որ փոխում է արտաքինը՝ անճանաչելի դառնալով: Կոսմետիկ միջոցների և վարպետության շնորհիվ՝ նա միշտ հիանալի տեսք ունի:

Երբ Շալոմ Նկոմը 9 տարեկան էր, նրա հետ դժբախտ դեպք պատահեց: Նրա վրա տաք յուղ թափվեց: Դեմքի, ուսերի և ձեռքերի վրա ծանր այրվածքներ մնացին: Բացի այդ, աղջիկը կորցրեց մազերի մեծ մասը, ինչի պատճառով բազմաթիվ կոմպլեքսներ ձեռքբերեց:

—Ես ինձ ամենատգեղ մարդն եմ զգում, ում մարդիկ հետաքրքրասիրությամբ և վախով են նայում: Ես զայրանում էի բոլորի վրա, ովքեր աչքը չէին կտրում ինձանից, անիծում էի մարդկանց և ամեն օր արտասվում:

Այժմ գեղեցկուհին YouTube-ում վարում է իր բլոգը: Նա աղջիկներին սովորեցնում է դիմահարդարման արվեստը և հույս ունի, որ իր բոլոր հետևորդները կսովորեն սիրել իրենք իրենց այնպիսիսն, ինչպիսին որ կան:

—Դիմահարդարված թե առանց դրա, դուք պիտի դուր գաք ինքներդ ձեզ,- ասում է Շալոմը,- Ես երջանիկ եմ, քանի որ սիրում եմ ինքս ինձ:


Դուք նույնպես կարող եք տեսնել, թե ինչպես է աղջիկը վերադարձնում իր գեղեցկությունը դիմահարդարման միջոցով: