Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր խոսել է վերջերս տարածված թեմայի շուրջ, որ ընտանի կենդանիների համար տերերը տարեկան պետք է վճարեն 5000 դրամ:
-Դա բացարձակ ապատեղեկատվություն է, 5000 դրամ վճարելու մասին ոչ մի որոշում չկա»,- ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ գործելու է այլ սկզբունք: Կենդանիների տերերը պետք է ապահովեն նրանց չիպավորումը և պատվաստումները, իսկ ովքեր կհրաժարվեն, կտուգանվեն շատ խոշոր գումարներով:
-Հինգ հազար դրամի դրույթը պետք է Ազգային ժողովը չեղյալ համարի: Մենք ուզում էինք խնդրել չեղյալ համարել այդ օրենքը, բայց դրա դիմաց կենդանիներ պահող բոլոր մարդկանց հորդորենք, խնդրենք, որ բոլոր կենդանիները գրանցվեն, չիպավորվեն, պատվաստվեն, քաղաքապետարանն այդ ամբողջ գործընթացը վերահսկելու է: Մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ մարդիկ և կենդանիները իրար սիրեն: Այդ մարդիկ, ովքեր դավաճանաբար իրենց կենդանուն դուրս են հանում, չիպավորման միջոցով երբ մենք գտնենք այդ կենդանուն, տիրոջն էլ կգտնենք, և շատ մեծ տուգանքներ կլինեն, տուգանքներ կլինեն նաև, եթե կենդանիներին չեն պատվաստում,-ասել է Հայկ Մարությանը:
«Ֆեյսբուքյան ասուլիս» Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ. 21.01.2019
«Ֆեյսբուքյան ասուլիս» Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ. 21.01.2019
Опубликовано Ազատություն ռադիոկայան Понедельник, 21 января 2019 г.
Աղբյուր՝ Մամուլ