ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի:
Ստորև ներկայացված է հոդվածի հայերեն տարբերակը:
Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի:
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 18 января 2019 г.
«Հայաստանում անցած տարի տեղի ունեցած փոփոխություններն, իսկապես, մասշտաբային և պատմական բնույթ ունեն: Թավշյա հեղափոխությունը մեր երկրում հանգեցրեց ժողովրդավարության հաղթանակին: Ժողովրդական շարժման հիմքում լայն կոնսենսուսն էր, որն ընդգրկում էր ոչ միայն մեր հանրությունը, այլ նաև հայկական հզոր սփյուռքի բոլոր շերտերը: Դա բացարձակ ոչ բռնի, առանց զոհերի հեղափոխություն էր, սերը, եղբայրությունն ու հանդուրժողականությունը հայկական ազգային շարժման կարգախոսն էին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան անցած տարվա դեկտեմբերին, որոնք հաստատեցին և ամրապնդեցին մեր հանրության ժողովրդավարական ձգտումները: Նրանք ցույց տվեցին, որ նոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերն իսկապես վայելում են հանրության աջակցությունը: Եվ այս փոփոխությունները չազդեցին մեր արտաքին քաղաքականության վրա: Հայաստանը հավատարիմ է մնում իր միջազգային պարտավորություններին և արտաքին քաղաքականության գործընկերներին: Ավելին, կարծում եմ, որ ժողովրդավարական Հայաստանն առավել ծանրակշիռ ներդրում կունենա ռազմաքաղաքական և տնտեսական միություններում, որոնցում նա մասնակցում է: Ինչպես շատ այլ երկրներ, Հայաստանում տնտեսական և քաղաքական ինստիտուտների զարգացման անհրաժեշտություն կա: Նախկին ռեժիմը մեր երկիրը փակուղի էր մտցրել: Այդ իսկ պատճառով ազգային ինստիտուտների արդիականացումն առաջնահերթություն է, իսկ ժողովրդավարությունն այդ նպատակին հասնելու միակ լուծումն էր: Մենք ժողովրդավարության այլընտրանք չէինք տեսնում: Աստիճանական ժողովրդավարության հասնելը բարդ գործընթաց է, որը զգալի ժամանակ և նույնիսկ մտածելակերպի փոփոխություն է պահանջում: Մենք միայն առաջին քայլերն ենք արել: Ժողովրդի աննախադեպ աջակցությամբ Հայաստանի լեգիտիմ կառավարությունը հաստատեց բարեփոխումների հավակնոտ ծրագիրը՝ կոռուպցիայի դեմ պայքարը, մոնոպոլիայի վերացումը, տնտեսական և քաղաքական կյանքի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների ստեղծումը, աղքատության վերացումը, անկախ դատական համակարգը: Ավարտին հասցնելով քաղաքական ձևավորումը՝ մեր կառավարությունն այժմ կենտրոնացել է տնտեսական անցման վրա: Մենք նոր էջ ենք բացում. այժմ Հայաստանում բիզնեսի համար մրցակցային իրական միջավայր է ստեղծվել: Մենք կատարելագործում ենք նորմատիվ-իրավական հիմքը, վերացնում առևտրային խոչընդոտները, արդիականացնում ենթակառուցվածքները, բարձրացնում հայկական ապրանքների մրցունակությունն ու ներգրավվում օտարերկրյա ներդրումները: Հայաստանը՝ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ և հանդիսանալով կամուրջ այդ միության և Եվրոպական միության միջև, հնարավորությունն է տալիս արևմտյան ընկերություններին բիզնես վարելու, օգտագործելու հայերի գիտելիքներն ու կարողությունները, ծանոթանալու այդ շուկաներին և դրանց կանոններին: Որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, Հայաստանը կազմակերպության այլ անդամ երկրների հետ առևտրի համար առավել բարենպաստ երկրի կարգավիճակ ունի: Մենք ստորագրեցինք Եվրոպական միության հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը, որը կապում է Հայաստանում ԵՄ-ի հետ ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքականապես: Մենք գտնվում ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն ստեղծելու ուղու վրա, որը կհամապատասխանի 21-րդ դարի չափանիշներին: Մենք լի ենք այդ ուղով շարժվելու վճառականությամբ, որպեսզի հասնենք մեր վերջնական նպատակին, որն է՝ օրենքի գերակայությամբ, կայուն, ժողովրդավարական և տնտեսապես զարգացող Հայաստանը: Մենք ձախողման իրավունք չունենք: Մենք պետք է արդարացնենք մարդկանց վստահությունն ու պաշտպանենք ժողովրդավարությունը»: