Այս նրբագեղ տորթը դուր կգա բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն քաղցրի նկատմամբ: Այնքան հաճելի է թեյի կամ սուրճի հետ մի կտոր տորթ համտեսելը: Սակայն միշտ չէ, որ պատրաստելու ժամանակ է լինում:
Այդ դեպքում կարելի է ընտրել պարզ և հասարակ, առանց թխելու պատրաստվող տորթերի բաղադրատոմսեր:
Օրինակ, այս զեֆիրով տորթը հենց այդպիսինն է:
Այն ունի յուրահատուկ և աննակարագրելի համ:
Բաղադրիչներ
- 0,5 կգ զեֆիր
- 200գ ընկույզ
- 200գ ցանկացած փխրուն թխվածքաբլիթ
- 2 հատ խտացրած կաթ
- 3 հատ բանան
- 300գ կարագ 82.5%
Պատրաստման եղանակ
- Յուրաքանչյուր զեֆիրը բաժանում ենք չորս մասի՝ երկարությամբ կտրելով:
- Մանրացնում ենք թխվածքաբլիթն ու ընկույզը: Կարող եք օգտագործել բլենդեր:
- Միասին հարում ենք կաթն ու կարագը:
- Կտրատում ենք բանանը:
- Վերցնում ենք խորը տարրա, մեջը սննդային փաթեթ ենք փռում և հերթականությամբ լցնում ենք զեֆիրը, կրեմը, ընկույզը, բանանը:
- Դնում ենք սառնարան և թողնում 4 ժամ: Պատրաստի տորթը շուռ ենք տալիս ափսեի մեջ: Կարելի է զարդարել՝ ինչպես որ ցանկանաք:
Բարի ախորժակ…
Աղբյուր՝ Առաջին Ինֆո