Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դսեղում մասնակցեց Հովհաննես Թումայնանի 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Լրագրողների հետ շփվել այս անգամ ևս վարչապետը հրաժարվեց՝ հայտարարելով, որ մամուլի ասուլիս է տալու և կպատասխանի բոլոր հարցերին:
Փաշինյանը բազմիցս խոսել է այն մասին, որ իր համար կարևոր է մաքրություն, աղբի խնդիրը լուծելը, կոչ է արել հոգ տանել միջավայրի մասին: Եվ այսօր միջոցառման ժամանակ տեսախցիկները ֆիքսել են, թե նա ինչպես է վերցնում գետնին ընկած աղբը: