Գիտնականը սենսացիոն հայտարարություն է կատարել
Գիտական աշխարհում մեծ ցնցում էր Էնթոնի Ֆլյուի հայտարարությունը: Գիտնական, ով այսօր 80 անց կլիներ: Նա գիտական աթեիզմի կողմնակից էր շատ երկար տարիներ: Բայց Ֆլյուն հանրային կերպով հայտարարեց, որ սխալվել է, իսկ Տիեզերքը չէր կարող ինքն իրեն ստեղծվել:
Մի քանի տասնամյակ Ֆյուն գրքեր էր հրատարակում և լեկցիաներ կարդում, որոնք կառուցված էին այն թեզիսի վրա, որ Աստծո հանդեպ հավատը արդարացված չէ:
Սակայն 2004-ից սկսած, մի շարք գիտական բացահայտումներ աթեիզմի պաշտպանին ստիպեցին փոխել իր հայացքները:
Ըստ Ֆլյուի՝ նախկինում նա համոզված էր, որ շատ վաղ ժամանակներում մահացած մատերիայից պարզապես առաջացել է առաջին կենսունակ մատերիա:
«Այսօր հնարավոր չէ պատկերացնել, որ մահացած մատերիայից կարող է կենդանի օրգանիզմ առաջանալ»,-ասում է գիտնականը:
Գիտնականի խոսքերով` ԴՆԹ-ի կառուցվածքի վերաբերյալ ժամանակակից տվյալները վկայում են այն մասին, որ այն չէր կարող առաջանալ ինքն իրեն, այն ինչ-որ մեկի կողմից մշակված ծրագիր է:
Գենետիկ կոդը և մոլեկուլի մեջ պարունակվող գրեթե հանրագիտական տեղեկությունները լիովին ժխտում են հասարակ համընկնման վարկածը:
Նշենք, որ Ֆլյուն մահացել է 2010 թվականի ապրիլի 8-ին՝ 87 տարեկան հասակում:
Տեսական և կիրառական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Անատոլի Ակիմովի խոսքերով` Աստծո գոյությունն ապացուցվել է բացառապես գիտական մեթոդներով:
«Աստված կա, և մենք կարող ենք տեսնել նրա կամքի դրսևորումները: Սա բազմաթիվ գիտնականների համոզմունք է, որոնք ոչ թե պարզապես հավատում են Աստծուն, այլ հիմնվում են որոշակի տվյալների վրա».-ասել է նա հարցազրույցներից մեկի ժամանակ:
Ավելին,գիտնականը նաև նշել է, որ անցյալ դարերում նույնպես շատ գիտնական-ֆիզիկոսներ հավատում էին Աստծուն: Մինչև Իսահակ Նյուտոնը կրոնի և գիտության մեջ բաժանարար չկար, գիտությամբ զբաղվում էին քահանաները, քանի որ իրենք էին հասարակության առավել գրագետ հատվածը: Նյուտոնն ինքը աստվածաբանական կրթություն ուներ և հաճախ կրկնում էր. «Մեխանիկայի օրենքները ես ստանում եմ Աստծո օրենքներից»:
Երբ գիտնականները հայտնաբերեցին մանրադիտակը և սկսեցին ուսումնասիրել, թե բազմացման ինչ գործընթացներ են իրականանում բջիջի ներսում, նրանց զարմանքն անսահման էր. «Նման բան չէր կարող լինել, եթե դա նախապես ծրագրավորված չլիներ Աստծո կողմից»:
«Իսկապես, եթե հավատանք այն վարկածին, որ մարդն առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, ապա հաշվի առնելով մուտացիաների և բիոքիմիական փոփոխությունների արագությունը, մարդու ստեղծման համար ավելի շատ ժամանակ կպահանջվեր քան տիեզերքի տարիքն է»,-նշում է ակադեմիկոս Ակիմովը:
Նա նաև հավելել է, որ բոլոր հաշվարկներից և ուսումնասիրություններից ելնելով՝ Տիեզերքը չի կարող 10155-ից պակաս քվանտային տարր ունենալ, և այն չի կարող գերխելամիտ չլինել:
Ըստ նրա, այն, ինչը տարբեր փիլիսոփաներ անվանել են Համաշխարհային Խելամտություն, Աբսոլյուտ, հենց դա է գերհզոր համակարգը, որը հավասարվում է Աստծո հնարավորություններին: