Գիշերվա ժամը 2-ին փոքրիկի ոտնաձայներ եմ լսում. պատմություն առանց չափազանցության

Գիշերվա ժամը 2-ին փոքրիկի ոտնաձայներ եմ լսում. աղջիկս իմ ննջասենյակ է եկել: Ես լուռ պառկած եմ և շատ կամաց եմ շնչում: Գուցե նա իր սենյակ վերադառնա և թողնի քնեմ…

-Մայրիկ, մայրիկ,- կանչում է նա շատ կամաց ձայնով:

-Հա, ի՞նչ է եղել,-ասում ես՝ չկարողանալով զսպել բարկությունս: Նա լռում է, նրա աչքերը փայլում են թույլ լույսի տակ:

-Մայրիկ…ես քեզ շատ եմ սիրում…

-Իսկ ես…

-Իսկ ես քեզ ավելի շատ…

 

Պառկում է կողքիս և իսկույն քնում: Բայց նրա բառերը դեռ կախված են օդում: Եթե կարողանայի դիպչել նրանց և բռնել, կվերցնեի և կսեղմեի սրտիս…Դեռ կարծես լսում եմ նրա բարակ ձայնը, որը շշնջում է աշխարհում լավագույն խոսքերը. ես քեզ սիրում եմ…

Похожее изображение

Ժպիտը դիպչում է շուրթերիս, ես զգույշ արտաշնչում եմ՝ վախենալով, որ կմոռանամ այդ խոսքերը: Մի օր այս աղջնակը մեծ աղջիկ կդառնա, իսկ փոքրիկ որդիս՝ պատանի…Մի օր կկարողանամ հանգիստ լոգանք ընդունել, հանգիստ սուրճ ըմպել և իմ սիրելի գիրքն ընթերցել…Մի օր կկարողանամ հանգիստ դուրս գալ տնից՝ իմանալով, որ իմ արագ վերադարձին ոչ ոք չի սպասում…Մի օր ես կվերադառնամ ինձ…

Բայց այսօր ես ինձ նրանց եմ տալիս: Ես հոգնում եմ, ուժերս չեն բավարարում, բայց ես գիտեմ, որ նրանց շատ եմ պետք: Եվ հավատացեք, այժմ ապրում եմ կյանքիս լավագույն շրջանը…

Like this post? Please share to your friends: