Բոլորի նման չէ…երեխան ծնվել է վարսերի ունիկալ գույնով

Հարավային Կարոլինայում ծնվել է Միլլիանան՝ երեխա, ով կարող է զարմացնել ողջ աշխարհը: Երեխան ի ծնե ունեցել է սև խիտ վարսեր: Սակայն վարսերի մեջ կա սպիտակ փունջ, որը երեխային յուրահատուկ հրապուրանք է հաղորդում: Աղջիկը կարող է գերել յուրաքանչյուրի սիրտը: Այդ փոքրիկ <<բիծը>> պոլիոզի՝ վարսերի և մարմնի որոշ հատվածների մաշկի դեպիգմենտացիայի հետևանք է:

Ինչպես պարզվել է, այդ մուտացիան Միլլիանայի մոտ ժառանգական է: Երեխայի մայրը, տատիկը, տատիկի մայրը՝ բոլորն ունեցել են նման բծեր: Ըստ մոր խոսքերի՝ ինքը նույնիսկ չի պատկերացնում, թե որքան խորն են այդ ընտանեկան յուրահատկության արմատները, քանի որ տատիկը որդեգրած երեխա է եղել:

Հղիության ժամանակ աղջկա մայրը չգիտեր, արդյոք իր աղջկան կփոխանցվի այդ գենը թե ոչ, քանի որ իր քրոջ մոտ նման բան չկա:

-Երբ ես առաջին անգամ տեսա փոքրիկիս, ուղղակի փայլում էի երջանկությունից, քանի որ տեսա սպիտակ մազերի փունջը,- իր տպավորություններով կիսվել է երիտասարդ մայրիկը:

Տեսեք, թե ինչպիսին է երեխան.

 

Like this post? Please share to your friends: