Նա անճանաչելի էր դարձել և փայլում էր երջանկությունից…

Այս կինը վաղուց էր ցանկանում գեղեցկացնել արտաքինը, սակայն երկար ժամանակ չէր համարձակվում: Տարիներն անցնում էին, իսկ դեմքը ծածկվում էր կնճիռներով, մազերը քչանում էին:
Վերջապես Նաոմին, ով բնակվում է Հյուսիսային Կարոլինայում, որոշեց ինքն իրեն փորձել՝ պայքարելով սեփական տարիքի դեմ: Նա մեկնեց Միննեապոլիս, որտեղ գտնվում է հայտնի ոճաբան Քրիստոֆեր Հոփքինսի սրահը:
Նստելով հայելու առաջ դրված բազկաթոռին՝ Նաոմին բոլորովին չէր անհանգստանում: Նա վստահ էր, որ լավ վարպետի ձեռքերում է հայտնվել:
Եվ չէր սխալվում…
Այն բանից հետո, երբ Հոփքինսը կատարեց իր կախարդական գործողությունները, կինը լիովին փոխվեց: Նրա աղջիկները հաճելիորեն զարմացան, երբ տեսան մորը: Նաոմին այժմ շիկահեր էր՝ գեղեցիկ հարդարված սանրվածքով: Դիմահարդարման մեջ կատարվել էր տարբեր երանգների գեղեցիկ կոմբինացիա: Եվ դա շատ էր փոխել կնոջը:
Նաոմին փայլում էր երջանկությունից:

Աղջիկներին սկզբում թվում էր, թե դա ուրիշ կին է: Սակայն բնավորությունը նույնն էր՝ թեթև և ուրախ:
Դուք նույնպես տեսեք աշխատանքի արդյունքը:
