Բենզալցակայանի աշխատակցի տարօրինակ պահանջը փրկեց աղջկա կյանքը

Այս պատմությունը կարծես չի տարբերվում յուրահատկությամբ, սակայն կարող էր ողբալի ավարտ ունենալ:

Երկար ճանապարհ անցնելուց հետո, աղջիկը կանգ առավ բենզալցակայանի մոտ: Քարտով վճարելով բենզինի դիմաց՝ աղջիկը պատրաստվում էր նստել մեքենան, երբ հանկարծ բարձրախոսի միջոցով հայտարարեցին, որ նրա քարտի հետ կապված տեխնիկական խնդիրներ են առաջացել: Աղջիկը մոլորության մեջ էր, քանի որ վստահ էր, որ վճարումն իրականացվել է: Նա այդ մասին ասաց աշխատակցին և կրկին փորձեց նստել մեքենան:

Սակայն նրան կրկին թույլ չտվեցին: Աղջկան ներս կանչեցին, որպիսի նա առձեռն վճարի, այլապես կարող է խնդիրներ ունենալ:

Բարկանալով՝ աղջիկն այնուամենայնիվ գնաց, որ պարզի, թե ինչ է եղել:

Բենզալցակայանի գանձապահը հանգստացրեց նրան և ասաց, որ մինչ աղջիկը լիցքավորում էր մեքենան, անծանոթ երիտասարդը թաքուն նստել է հետևի նստարանին և սպասում է աղջկա վերադարձին: Իսկ աշխատողը նկատել է դա, ոստիկանություն է կանչել, իսկ այդ ընթացքում փորձել է ամեն կերպ թույլ չտալ, որ աղջիկը նստի մեքենայի մեջ:

Շուտով եկավ ոստիկանությունը, և պարզվեց, որ այդ ամենն իսկապես ճշմարտություն էր: Հայտնի չէր, թե երիտասարդն ինչ նպատակով էր մտել մեքենայի մեջ, բայց հավանաբար, նա լավ մտադրություն չուներ:

Like this post? Please share to your friends: