Բելառուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր-Բատկա Լուկաշենկոյի մի քանի օր առաջ Մինսկում ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասներին…
Մի քանի ժամ առաջ մեզ հրամցվեց մի տեսանյութ, որտեղ իր անդաստիարակությամբ և փողոցային բառապաշարով հայտնի Բատկան մեկնաբանում է իր և Փաշինյանի խոսակցությունը՝ կապված Բելառուսի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելուն…
«Ես Պուտինի ներկայությամբ նրան ասացի… Նիկոլ, արի վերջակետ դնենք: Ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենք վաճառելու առումով: Ո՞վ… Պատասխանը՝ Ռուսաստանը… Իսկ ինչու՞ ես լեզուդ մտցրել… Ասա նրան, քննադատի Վլադիմիր Վլադիմիրին… Վախենու՞մ ես…»,-հայտարարել է Ալիևի լափամանից սնվող Բելառուսի բռնապետը…
Սա արդեն վերջն է: Այս նավթալինոտ տականքը անցնում է բոլոր սահմանները: Նա շատ լավ հասկանում է, որ Փաշինյանը հասարակ մարդ չէ, այլ Հայաստանի վարչապետն է, և վիրավորելով վերջինիս՝ վիրավորում է Հայաստանին:
Բատկան շատ լավ է հասկանում՝ ի՛նչ է անում, ինչու՞ ու ինչի՞ դիմաց է անում: Պատվիրատուները մի քանիսն են: Բոլորին միավորում է մեկ բան՝ բռնապետ են…
հգ. ՀՀ ԱԳՆ-ն բավական կոշտ պատասխան պետք է տա այս անդաստիարակ փողոցայինին, ով հայտնի է իր քաղաքական մարմանվաճառի հոգեբանությամբ…
Բելառուսի բռնապետը վիրավորում է Փաշինյանին (տեսանյութ)Բելառուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ…
Опубликовано Gagik Hambaryan Воскресенье, 16 декабря 2018 г.
Աղբյուր՝ Մամուլ